Հայ մեծահարուստները պատվիրում են նաև ոսկուց կենցաղային իրեր՝ ծորակներ, վարդակներ ու ավտոմատ
Միայն ուկրաինացի մեծահարուստները չեն, որ իրենց բնակարանների ու առանձնատների համար պատվիրում են ոսկուց պատրաստված կենցաղային իրեր, հայ ունևոր դասակարգը ևս նման պրակտիկա ունի:
Այս մասին Tert.am –ին հայտնի դարձավ «Վաղարշ և որդիներ» ընկերության նախագահ Վաղարշ Աբրահամյանի հետ զրույցից, ով, բնականաբար, պատվիրատուների անուններ չհնչեցրեց՝ ասելով.«Պատվիրատուները ցանկանում են, որ գաղտնի մնան»:
Իսկ ամենաարտառոց իրը, որը պատվիրվել է իրենց մոտ, ոսկյա ավտոմատն է եղել:










