Լոնդոնում Թեմզայի վրայով անցնող նոր կամուրջ կկառուցեն
Լոնդոնի առևտրաարդյունաբերական պալատը նոր կամրջի դիզայն է մշակել, որը մտադիր են կառուցել քաղաքի արևելյան հատվածում:
Ինչպես ներկայացնում է Euromag-ը` անցումը կհամապատասխանի ժամանակակից նավարկության բոլոր պահանջներին: Կամրջի դիզայնը կզուգահեռվի օդանավակայանի նախագծի իրագործմանը: Կամրջի յուրահատկությունն այն կլինի, որ այստեղ նախընտրելի տրանսպորտային միջոցը կլինի հեծանիվը:
Թեև նոր կամրջի կառուցումը կարելի է հիմնավորված համարել բնակչության կանխատեսելի աճի հետ կապված, շատերը կարծում են, որ դա բյուջետային միջոցների հավելյալ ծախս է: Կամրջի կառուցումը պետական գանձարանի համար շուրջ 600 մլն ֆունտ ստերլինգ կարժենա:
BBC News-ի հաղորդմամբ` բնապահպանները խոսում են այն մասին, որ կամուրջը ո´չ միայն հարված կհասցնի տնտեսությանը, այլև` կնպաստի շրջակա միջավայրի առավել ակտիվորեն աղտոտմանը:










