ԱՄՆ-ում մահացել է Նիքսոնին և Ռեյգանին հովանավորած միլիարդատեր Մելոն Սքեյֆը
Ամերիկացի միլիարդատեր Ռիչարդ Մելլոն Սքեյֆը, որն ակտիվորեն հովանավորել էր ԱՄՆ նախագահներ Ռիչարդ Նիքսոնին և Ռոնալդ Ռեյգանին, երեկ 82 տարեկան հասակում մահացել է. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Press գործակալության հղումով։
Մեդիամագնատը մահացել է քաղցկեղից՝ ծննդյան օրվանից մեկ օր անց։
Սքեյֆը եղել է Pittsburgh Tribune-Review թերթի սեփականատերը, ինչպես նաև Էնդրյու Մելոնի եղբորորդին, ով ԱՄՆ երեք նախագահների ղեկավարման տարիներին ֆինանսների նախարար է եղել։
Forbes-ի տվյալներով՝ Սկեյֆովի ունեցվածքը 2013թ.-ին կազմել է 1.4 մլրդ դոլար։
Միլիարդատերը հանրապետականների վառ սատարողներից էր։ Լրատվամիջոցների տվյալներով՝ նա ֆինանսավորել է Ռիչարդ Նիքսոնի և Ռոնալդ Ռեյգանի նախընտրական քարոզարշավը։










