Ֆրանցիսկոս պապը կհանդիպի մանկապիղծ հոգևորականների զոհերին

09:50 • 05.07.14

 

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը կաթոլիկ եկեղեցու առաջնորդ ընտրվելուց հետո առաջին անգամ կհանդիպի մանկապիղծ հոգևորականների զոհերին. տեղեկացնում է France Presse-ը:


Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից և Իռլանդիայից 6 մարդ երկուշաբթի կարող են շփվել Ֆրանցիսկոսի հետ՝ Սուրբ Պետրոսի տաճարի մոտ գտնվող նրա նստավայրում։


Այդ քայլն արվում է, որպեսզի ի ցույց դրվի հոգևորականի միասնականությունը այն տասնյակ հազարավոր մարդկանց հետ, որոնք տուժել են ողջ աշխարհում հոգևորականների պատճառով։


Վերջին տասնամյակում կաթոլիկ եկեղեցում մի շարք սկանդալներ էին տեղի ունեցել՝ կապված մանկապղծության հետ և այդ հանցագործները թաքնվել էին հոգևորականի ինքնության տակ։


Ընդհանուր առմամբ, Վատիկանի հաշիվներով, մոտ 3420 դեպք է գրանցվել, երբ հոգևորականները չարաշահել են իրենց դիրքը։


2013թ.-ի մարտին իր ընտրությունից հետո Ֆրանցիսկոսը հայտարարել էր մանկապղծության դեմ վճռական պայքարի մասին։