Ուկրաինայի կառավարական ուժերը գրավել են ռուսամետ ապստամբների հենակետ Սլավյանսկը

16:32 • 05.07.14

Ուկրաինայի արևելքում Սլավյանսկ քաղաքը, որը համարվում էր ռուսամետ ապստամբների հենակետը, անցել է կառավարական ուժերի վերահսկողության տակ, հայտնում է Fox News-ը:


Աղբյուրը վկայակոչում է երկրի նախագահի և Սլավյանսկի աշխարհազորի առաջնորդի հայտարարությունները: Մոտ 100,000 բնակչություն ունեցող քաղաքը վերագրավվել է մեկ գիշեր տևած մարտերից հետո: Ապստամբների պնդմամբ՝ ռմբակոծությունն ավարտվել է առավոտյան:


Ուկրաինական ԶԼՄ-ները հայտնում են, որ Սլավյանսկի քաղաքապետարանի տանիքին նորից Ուկրաինայի դրոշն է բարձրացվել: Ռուսական ԶԼՄ-ները հայտնում են, որ քաղաքում ամենուր տապալվում են ռուսական եռագույն դրոշները:


Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության նախագահ Անդրեյ Պուրգինն ասել է, որ ապստամբները տարհանվում են: Նա նշել է, որ ուկրաինական բանակը ավերակների է վերածել քաղաքը: