Մահացել է Ուկրաինայի հոգևոր առաջնորդը
Մահացել է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու առաջնորդ Վլադիմիրը։ Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն՝ այդ մասին Facebook-ի իր էջում գրել է հոգևորականի քարտուղար Ալեքսանդր Դրաբինկոն։
Հուլիսի 4-ին 78-ամյա հոգևոր առաջնորդը ներքին արյունահոսություն էր ունեցել։
2014թ.-ի մայիսին Ուկրաինայի գլխավոր դատախազությունը սկսել է հետաքննել Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչի՝ հոգևոր առաջնորդի վրա ճնշում գործադրելու փաստը։
Իրավապահ մարմինների տվյալներով՝ պետության ղեկավարը փորձել է հասնել Վլադիմիրի հեռացմանը։
Փետրվարին հայտնի էր դարձել, որ հոգևորականը չի կարող իրականացնել իր պարտավորությունները՝ վատացած առողջության պատճառով։










