Կիևում հարձակվել են Вести լրատվականի խմբագրության վրա

14:47 • 05.07.14

Դիմակավոր անհայտ անձինք Կիևում հարձակվել են «Вести.ua» լրատվականի խմբագրության վրա, հայտնում է Lent.ru-ն՝ վկայակոչելով լրատվականի կայքը:


Ըստ այդմ՝ շենքի վրա նախ քարեր ու «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել, ապա արցունքաբեր գազ բաց թողել: Հարձակվողները շինության տարածք չեն ներխուժել:


Ծեծի է ենթարկվել անվտանգության աշխատակիցներից մեկը, ով փորձել է խոչընդոտել հարձակվողների գրոհը:


Նշվում է, որ իրավապահները արդեն գտել են հարձակվողների հետքը: Ըստ «Вести.ua»-ի՝ հարձակումը Կիևի քաղխորհրդի պատգամավոր Իգոր Լուցենկոյի պատվերով է կատարվել: