Չինաստանում վթարի է ենթարկվել զբոսաշրջային ավտոբուսը
Զբոսաշրջային ավտոբուս է շրջվել Չինաստանի կենտրոնական հատվածում գտնվող Չունցինի արվարձանում: Փրկարարական ծառայության տեղեկություններով՝ վթարի հետևանքով մահացել է վեց մարդ, 36-ը ստացել են վնասվածքներ, գրում է korrespondent.net-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը երեկոյան տեղի ժամանակով ժամը 19-ին: Վթարի ժամանակ ավտոբուսում եղել է 53 մարդ: Փրկարարների տվյալներով՝ տեղի ունեցած վթարի պատճառ է դարձել անվադողերից մեկի պայթելը:










