Դանակահարություն՝ Հոլանդիա-Կոստա Ռիկա խաղի դիտման ժամանակ (լուսանկարներ)
Կոստա Ռիկայի մայրաքաղաք Սան Խոսեում տեղի ունեցած զանգվածային բախումների արդյունքում երեք մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել, հայտնում է chempionat.com-ը։
Ավելի քան հազար կոստառիկացի ֆուտբոլասերներ իրենց երկրի ազգային թիմի և Հոլանդիայի հավաքականի միջև ԱԱ-2014-ի քառորդ եզրափակչի դիմակայությանը (0:0, 3-4 11 մ հարվածաշարով) հետևել են մեծ էկրանով՝ մայրաքաղաքի կենտրոնական փողոցներից մեկում։
Բացօթյա դիտման ժամանակ տեղի է ունեցել ընդհարում, որի պատճառն առայժմ չգիտեն քաղաքային իշխանություներն ու իրավապահ մարմինները։ Տուժածներից երկուսին դանակահարել են, իսկ երրորդին՝ հարվածել շշով։

















