Դոնի Ռոստովում ավտոբուսը բախվել է բեռնատար մեքենային, տասը մարդ վիրավորվել է
Տասը մարդ է վիրավորվել Դոնի Ռոստովում բեռնատար մեքենայի հետ ավտոբուսի բախման հետևանքով: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն՝ հղում անելով շրջանի արտակարգ իրավիճակների նախարարության քաղաքային վարչության կայքին:
«№96 հանրային ավտոբուսի վարորդը կորցրել է մեքենայի վերահսկողությունը և թույլ է տվել ճանապարհի եզրին կանգնած «Սկանիյա» բեռնատար մեքենայի հետ բախում»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ինչպես հաղորդում է ria.ru-ն, նախնական տվյալներով վիրավորվել է 10 մարդ, նրանցից մի քանիսը հոսպիտալացվել է ծանր վիճակում:
«Վիրավորների վիճակը դեռ ճշգրտվում է: Հայտնի է, որ մի քանի հոգի գտնվում է ծանր վիճակում»,- հայտնել է գործակալության զրուցակիցը:










