Չինաստան կատարած այցի ընթացքում Մերկելը հայտարարել է երկու երկրների միջև համագործակցության խորացման մասին
Չնայած կարծիքների տարաձայնությանը որոշ հարցերում՝ Չինաստանի և Գերմանիայի հարաբերությունները փոխգործակցության լայն հնարավորություններ են ընձեռում: Ինչպես հայտնում է korrespondent.net-ը՝ Deutsche Welle-ին հղումով, այս մասին Պեկինում հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը:
Չինաստան կատարած եռօրյա այցի առաջին օրը կանցլերն ընդգծել է, որ Գերմանիան ձգտում է զարգացնել գործնական կապերը Չինաստանի հետ, ինչը ավելի էական է դառնում միջազգային հարաբերությունների համատեքստում:
Պատվիրակության հետ համատեղ, որում ընդգրկված են Գերմանիայի շատ խոշոր կոնցեռնների ներկայացուցիչներ, Մերկելն այցելել է Volkswagen-ի գործարան, ինչպես նաև հանդիպում է անցկացրել Չինաստանի վարչապետ Լի Կեցյանի հետ:










