Արգենտինայում կտրել են Մեսսիի արձանի մատները (լուսանկար)

12:35 • 06.07.14

Բուենոս Այրեսում վնասվել է Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիի արձանը, տեղեկացնում է Univision-ը:

Անհայտ անձինք կտրել են 26-ամյա հարձակվողի արձանի մատները:

Արձանը տեղակայված է ևս երկու հանրահայտ աստղերի՝ Դիեգո Մարադոնայի ու Գաբրիել Բատիստուտայի հարևանությամբ:

Նորոգման աշխատանքները սկսվել են միջադեպը նկատելուց անմիջապես հետո:

Հիշեցնենք, որ Արգենտինայի հավաքականը 2014-ի Աշխարհի առաջնությունում հասել է կիսաեզրափակիչ, որտեղ մրցելու է Հոլանդիայի հավաքականի հետ:

Լիոնել Մեսսին դարձել է 4 գոլի հեղինակ: