Երևանում փրկարարները գազի արտահոսք ունեցող բնակարանից դուրս են բերել բնակչին. վերջինս հոսպիտալացվել է

23:23 • 06.07.14

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն հուլիսի 6-ին, ժամը 21.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Նոր Նորքի 7-րդ զանգվածի թիվ 39 շենք բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին, գազի հոտ է զգացվում (բնակիչը ներսում է). դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Բնակարանի դուռը բացվել է տեղի ուժերով, ներսում է եղել Գ. Տ.-ը (ծնվ. 1976թ.), ով հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ:

Հրշեջ-փրկարարները դադարեցրել են գազի արտահոսքը: