Բակո Սահակյանը Ստեփանակերտում մասնակցել է բարերար Անդրեյ Ռապոպորտի անվան զբոսայգու հիմնարկեքի արարողությանը

12:50 • 06.07.14

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 6-ին մասնակցել է բարեգործական միջոցներով Ստեփանակերտում կառուցվող՝ բարերար Անդրեյ Ռապոպորտի անվան զբոսայգու հիմնարկեքի արարողությանը: Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։ 

Երկրի ղեկավարը նոր զբոսայգու հիմնադրումը պահանջված է համարել՝ կարևորելով նրա գեղագիտական և պրակտիկ նշանակությունը մայրաքաղաքի բնակիչների ու հյուրերի համար: 

ԼՂՀ Նախագահը բարձր է գնահատել արարողությանը ներկա բարերարի ներդրումն Արցախի զարգացման գործում՝ նշելով, որ այն կարևոր է թե տնտեսական, թե բարոյական տեսանկյունից: 

Արարողությանը մասնակցել են ԱԺ խոսնակ Աշոտ Ղուլյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտոնատար այլ անձինք, հյուրեր արտերկրից: