Ուկրաինացի ուժայիններն ամբողջական վերահսկողություն են հաստատել Սլավյանսկում և Կրամատորսկում (լուսանկարներ)

14:05 • 06.07.14

Ուկրաինացի զինծառայողները, ովքեր մասնակցում են երկրի արևելքում պաշտոնապես հաստատված հակաահաբեկչական գործողությանը, ամբողջությամբ հսկողության տակ են վերցրել Սլավյանսկը և Կրամատորսկը:

Այդ մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, գրում է ИТАР-ТАСС-ը: 

Մամուլի ծառայության տեղեկություններով՝ այդ բնակավայրերում սկսվել է ենթակառուցվածքների վերականգնումը, սննդի և խմելու ջրի մատակարարումը, ինչպես նաև հումանիտար օգնության տրամադրումը:

«Որոշվում են կենսաթոշակների, կրթաթոշակների, և աշխատավարձերի վճարման համար անհրաժեշտ միջոցներ հայթայթելուն վերաբերող խնդրահարույց հարցերը»,- հայտնել են նախարարությունում: 

Ինչպես պնդում են Ուկրաինայի պաշտպանության նախարարությունում, անջատողականները շարունակում են հարձակումներ գործել Ուկրաինայի զինված ուժերի դեմ: ԶՈՒ կողմից կորուստներ չկան, ասված է հաղորդագրությունում: 

«Այսօր Մարիուպոլի մոտ ուկրաինացի զինծառայողները երկնքում ֆիքսել են անհայտ ծագման երկու անօդաչու սարք: Գնդացիրով դրանցից մեկը ոչնչացվել է»,- նշել են նախարարությունում: 

 

http://kor.ill.in.ua/m/610x0/1460744.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1460745.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1460746.jpg


http://kor.ill.in.ua/m/610x0/1460747.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1460748.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1460751.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1460752.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1460753.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1460755.jpg

 

http://kor.ill.in.ua/m/610x0/1460758.png

http://kor.ill.in.ua/m/610x0/1460759.jpg

http://kor.ill.in.ua/m/610x0/1460762.jpg