Մոսկվայի փոխքաղաքապետի պաշտոնը խարդախները փորձել են վաճառել 3 մլն եվրոյով
Մոսկվայում իրավապահները ձերբակալել են խարդախ անձանց, ովքեր փորձել են Մոսկվայի փոխքաղաքապետի պաշտոնը վաճառել 3 մլն եվրոյով, հայտնում է Lenta-ն:
Ներկայում այդ պաշտոնը զբաղեցնում է Մարատ Խուսնուլլինը:
Գործարքը փորձել են իրականացնել Մոսկվայի սրճարաններից մեկում, այնտեղ պաշտոնով հետաքրքրվողներին խոստացել են, որ երկու-երեք շաբաթում կկազմակերպեն փոխքաղաքապետի՝ պաշտոնից հեռացումը:
Հարուցվել է քրեական գործ, գործարքը կազմակերպողներին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում:
Ըստ փորձագետների Մոսկվայում քաղաքաշինական հարցերը վերահսկող պաշտոնները ամենակոռուպցիոն գործարքների առարկա են դառնում:










