ԼՂՀ ոստիկանների կողմից հետախուզվող կինը 20 տարի անց հայտնաբերվել է Բագրատաշենում
Ոստիկանության Բագրատաշենի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, Բագրատաշենի մաքսատան հարակից տարածքից հուլիսի 6-ին` ժամը 23.00-ին, բերման է ենթարկվել 1935թ. ծնված Ռեբեկա Մ.-ն:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից, Ռեբեկա Մ.-ն 1994թ. օգոստոսի 12-ից ԼՂՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:
Որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:










