Ուժգին քամին և անձրևը վնասներ են հասցրել Ախալցխայում

16:49 • 07.07.14

Վրաստանի Ախալքալաքի մարզում երեկ հորդառատ անձրևների հետևանքով վնասվել են ենթակառուցվածքները. տեղեկացնում է Новости-Грузия գործակալությունը։


Ուժգին քամին Ախալցխա քաղաքում քշել է 5 հարկանի շինության տանիքը, ինչի հետևանքով ջրով են լցվել մի քանի բնակարաններ։


Տեղացած հորդառատ անձրևների հետևանքով լեռներից հոսք է եղել և փակել է կենտրոնական ճանապարհը, դադարեցվել է մեքենաների երթևեկությունը։


Մաքրման աշխատանքներին մասնակցել է հատուկ տեխնիկա, և որոշ ժամանակ անց հաջողվել է բացել ճանապարհը։
 

Մոտ կես ժամ տեղացած հորդառատ անձրևի հետևանքով Թբիլիսիում ևս վնասներ են գրանցվել։