Աշտարակի դպրոցներից մեկում օձ է նկատվել

13:48 • 07.07.14

ՀՀ արտակարգ իրավիճակնեերի նախարարություն հուլիսի 7-ին, ժամը 10.08-ին տեղեկություն է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Վարդգես Պետրոսյանի» անվան դպրոցի դասասենյակներից մեկում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հայտնաբերել են շամհար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: