Ավստրիայում կայացել է աշխարհի «ամենագունագեղ» փառատոնը. (լուսանկարներ)
Ավստրիայում կայացել է «Բոդիարտի» ամենամյա փառատոնը, որն այս տարի անցկացվել է 17-րդ անգամ։ Ինչպես նշում է The Guardian-ը, այս միջոցառումը համարվում է աշխարհի «ամենագունագեղ» փառատոնը։
Փառատոնն անցկացվում է 1998թ. ի վեր։ Այս տարի այն տևել է 1 շաբաթ։ Միջոցառմանը մասնակցել են բազմաթիվ նկարիչներ՝ աշխարհի 47 երկրից։ Նշվում է, որ գունագեղ միջոցառումը սեփական աչքերով տեսնելու հնարավորությունից օգտվել է մի քանի հազար մարդ։
























