Մեքսիկայի հարավում 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄՆ-ի երկրաբանական ծառայությունը տեղեկացրել է, որ Մեքսիկայի հարավային հատվածում՝ Մասատան քաղաքից 17 կմ դեպի հարավ-արևմուտք, տեղի է ունեցել 7.1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։
Ինչպես նշում է РИА-Новости-ն, զոհերի, տուժածների կամ փլուզումների մասին դեռևս տեղեկություններ չկան։ Հայտնի է, որ ստորգետնյա ցնցումների օջախը գտնվել է 76 կմ խորության վրա։
Աղբյուրը հավելում է, որ ցունամիի առաջացման վտանգ դեռևս չկա։










