Երևան-Դոնի Ռոստով ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել
Երևանից Դոնի Ռոստով չվերթ իրականացնող UTair ավիաընկերության «Բոինգ 737-500» ինքնաթիռը հարկադրված վայրէջք է կատարել Մինվոդիի օդանավակայանում: Bloknot-rostov.ru-ի տեղեկություններով՝ ուղևորներից մեկի մոտ կտրուկ վատացել է ինքնազգացողությունը:
«Համաձայն պլանի` ինքնաթիռը պետք է վայրէջք կատարեր տեղական ժամանակով 23:10-ին,- պատմել են օդանավակայանի տեղեկատվական ծառայությունում,- սակայն ուղևորներից մեկը վատ է զգացել: Օդաչուն որոշում է կայացրել վայրէջք կատարել»:
Ուղևորին շտապօգնության մեքենայով թռիչքուղուց տեղափոխել են հիվանդանոց: Ինքնաթիռն արդեն Մինվոդիից ուղևորվել է դեպի չվերթի վերջնակետ: Ինքնաթիռի ժամանումը Դոնի Ռոստով սպասվում էր հուլիսի 7-ին 00:10-ին:










