Վիետնամում ռազմական ուղղաթիռ է կործանվել. կա 16 զոհ

12:26 • 07.07.14

Մի-171 ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով Վիետնամում 16 մարդ է զոհվել. տեղեկացնում է Lenta.ru-ն՝ Associated Press գործակալության հղումով։ Եվս 5-ը վիրավորվել են։

Զինվորականները դեսանտ իջեցնելու զորավարժություն են իրականացրել, սակայն թռիչքից 15 րոպե անց ուղղաթիռը կործանվել է բնակելի թաղամասից ոչ հեռու։ Միջադեպի հետևանքով վնասվել է մի քանի շենք։ Բնակչության շրջանում զոհերից հաջողվել է խուսափել։


Այս պահին դեպքի վայրում աշխատում են օպերատիվ ծառայությունների աշխատակիցները։ Նրանք փորձում են պարզել տեղի ունեցածի մանրամասները։


Ռուսական արտադրության ինքնաթիռը Վիետնամի օդուժն ստացել էր 2006թ.-ին։