Լիբիայում Իտալիայի քաղաքացու են առևանգել

00:22 • 07.07.14

Իտալիայի քաղաքացի Մարկո Վալիզային, ով աշխատում է իտալական շինարարական ընկերությունում, առևանգել են Լիբիայում: ИТАР-ТАСС-ի փոխանցմամբ՝ այս տեղեկատվությունը պաշտոնապես տարածել է Իտալիայի ԱԳՆ-ն: 

Ավելի վաղ լիբիական հեռուստաընկերությունը հաղորդում էր երկրի արևմուտքում իտալացու և ևս երկու արտասահմանցու՝ բոսնիացի Պիտեր Մատիչի և մակեդոնիցի Էմիլիո Գաֆուրիի անհետացման մասին: Նրանք բոլորն էլ Piacentini Costruzioni շինարարական ընկերության աշխատակիցներ են, որոնք աշխատում են Լիբիայում: Իտալիայի ԱԳՆ-ի տվյալներով՝ նրանց հետ կապն ընդհատվել է շաբաթ օրը: Միջադեպի առնչությամբ՝ նախարարությունը գործի է դրել բոլոր դիվանագիտական կապերը և ճգնաժամային կենտրոնը: 

Դեռևս հայտնի չէ, թե ով է կանգնած առևանգման հետևում կամ տեղի ունեցածի այլ մանրամասներ: Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը՝ ենթադրյալ առևանգումը տեղի է ունեցել Լիբիայի արևմուտքում տեղակայված Զուվար քաղաքում: Մեքենան, որով տեղաշարժվում էին կորած անձինք, նրանց տան մոտակայքում դատարկ են հայտնաբերել: