Կիևի Մայդանում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհեր
Կիևի Անկախության հրապարակում հրաձգություն է տեղի ունեցել, ինչի հետևանքով կան զոհեր, հայտնում է ռուսական «Դոժդ» ինտերնետային հեռուստաալիքը։
Լույս հուլիսի 7-ի գիշերը «Մայդանի ինքնապաշտպանության» ակտիվիստների տեղի ունեցած հրաձգությունից, ըստ չճշտված տվյալների, առնվազն երեք մարդ է զոհվել: Եվս մեկ մարդ հոսպիտալացվել է:
Դեպքի վայրում աշխատող իրավապահները փորձում են պարզել հրաձգությանը նախորդած կոնֆլիկտի պատճառը:










