«Մերսեդեսը» բախվել է Սախարովի արձանի պատվանդանին
«Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան հուլիսի 6-ին, ժամը 05.20-ին Երևանի Նալբանդյան-Պուշկինի և Վարդանանց փողոցների խաչմերուկում դուրս է եկել երթևեկելի մասից և բախվել Ա. Սախարովի հուշարձանին:
Պատահարի հետևանքով վարորդը և ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
Այս մասին հաղորդում է ոստիկանությունը:










