Քեմբրիջը հրապարակել է խորհրդային լրտեսների մասին տեղեկություններ պարունակող КГБ-ի գաղտնի փաստաթղթերի արխիվը
Քեմբրիջի համալսարանը երկու տասնամյակ գաղտնիության մեջ պահելուց հետո հասարակության առջև բացել է փաստաթղթերի ողջ հավաքածուն, որոնք 1992 թվականին Ռուսաստանից դուրս է բերել КГБ-ի արխիվի նախկին աշխատակից Վասիլի Միտրոխինը, հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Բրիտանական և ամերիկյան հատուկ ծառայությունները Միտրոխինի արխիվը համարում են ԽՍՀՄ գաղտնի ծառայության գործունեության մասին տեղեկությունների ամենաարժեքավոր աղբյուրը:
Փաստաթղթերը, որոնք КГБ-ի գլխավոր վարչության արխիվային բաժնի աշխատակիցը ջանասիրաբար պատճենահանել է 12 տարիների ընթացքում, թաքցված են եղել նրա ամառանոցում՝ կաթի տարաների մեջ:
Ի թիվս այլ փաստաթղթերի՝ Միտրոխինի նյութերում եղել են խորհրդային ռազմական նախագծեր, զինանոցների մասին տեղեկություն և տվյալներ, որոնք թույլ են տվել բացահայտել ամերիկացի կրկնակի գործակալ Ռոբերտ Լիպկային և բրիտանացի լրտես Մելիտա Նորվուդին:










