Ուկրաինան մտադիր է փակել Ղրիմի նավահանգիստները միջազգային նավագնացության համար
Ուկրաինան մտադիր է միջազգային նավագնացության համար Ղրիմի տարածքում գտնվող նավահանգիստները փակել, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով ենթակառուցվածքի ուկրաինական նախարարության մամուլի ծառայությունը:
Ինչպես հայտնել են նախարարությունում՝ «Հունիսի 24-ին արդարադատության նախարարությունում գրանցված «Նավահանգիստները փակելու մասին» հունիսի 16-ի համապատասխան հրամանը ուժի մեջ կմտնի պաշտոնապես հրապարակվելուց հետո»:
Հրամանը կվերաբերվի Եվպատորիայում, Կերչում, Սևաստոպոլում, Թեոդոսիայում և Յալթայում գտնվող նավահանգիստներին:
Ուկրաինան մայիսին հայտնել էր Միջազգային ծովային կազմակերպությանը (IMO), որ պատրաստում է Ղրիմի նավահանգիստները փակելու մասին որոշում:










