Վլ. Պուտին. Ռուսաստանն այս կիսամյակում 5,6 միլիարդ դոլարի զենք է վաճառել

12:57 • 07.07.14

Ռուսաստանը 2014 թվականի առաջին վեց ամսում վաճառել է 5,6 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա, իսկ արտահանվող սպառազինությունների պատվերների պորտֆելը մեծացել է մինչև 50 միլիարդ դոլար: Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օտարերկրյա պետությունների հետ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով հանձնաժողովի նիստին, գրում է ria.ru-ն:


2013 թվականի արդյունքներով Ռուսաստանը վաճառել է 15,7 միլիարդ դոլարի զենք և ռազմական տեխնիկա: 2014 թվականի սկզբին արտահանվող սպառազինությունների պատվերների պորտֆելը կազմել է 35 միլիարդ դոլարից ավելի:


«Նշեմ, որ ընթացիկ տարվա առաջին վեց ամիսների ընթացքում արտասահման ռուսական զենքի մատակարարման ծավալը կազմել է 5,6 միլիարդ դոլար՝ շատ ազդեցիկ և ամուր թիվ, իսկ արտասահմանյան պատվերների պորտֆելն աճել է գրեթե մինչև 50 միլիարդ դոլար»,- ասել է Պուտինը: