Ռուսների մեծ մասը չի ցանկանում, որ ՌԴ-ն Ուկրաինա զորք մտցնի. հարցում

15:00 • 07.07.14

Ռուսաստանի բնակչության  մեծ մասը չի ցանկանում, որ ՌԴ-ն Ուկրաինա զորք մտցնի: Չնայած դրան՝ հարցման յուրաքանչյուր 5-րդ մասնակից չի բացառում Ուկրաինայի հանդեպ ռազմական միջամտությունը՝ որոշակի իրադրություններում. տեղեկացնում է korrespondent.net-ը։


ՌԴ բնակչության ավելի քան 60%-ը չի աջակցում ռուսական զորքերի՝ Ուկրաինա մտնելու հնարավորությանը։ Այդ մասին վկայում են «Հանրային կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի» անցկացրած հարցումները։


Ռուսաստանի կողմից ռազմական միջամտության անհրաժեշտության մասին հայտարարում է բնակչության ¼-ը՝ 27%-ը, իսկ դրանց մեջ մեծամասնություն են Մոսկվայի և Սանկտ Պետերբուրգի բնակիչները։
 

Չնայած դրան՝ հարցին, թե ինչ-որ իրադարձություններ կարող են պատճառ դառնալ ռուսական զորքեր մտցնելու համար, հարցվածների 1/3-ը՝ 33%-ը, ասել է, որ Ռուսաստանը ոչ մի դեպքում չպետք է գնա այդ քայլին։


Հարցվածների 18%-ը կարծում է, որ ռուսական զորքերը պետք է մտնեն Ուկրաինա այն դեպքում, եթե շարունակեն զոհվել խաղաղ բնակիչներ կամ ահաբեկչության վտանգ լինի ՌԴ տարածքում։


13%-ը կարծում է, որ Ռուսաստանի կողմից ռազմական գործողությունների պատճառ կարող է դառնալ ՆԱՏՕ-ի զորքերի մուտքն Ուկրաինա, իսկ 10%-ը՝ որ անհրաժեշտ է ընդառաջել Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդային հանրապետությունների՝ զորք մտցնելու խնդրանքին։