Մահացել է Էդուարդ Շևարդնաձեն

13:07 • 07.07.14

Թբիլիսիում 87 տարեկան հասակում մահացել է Վրաստանի նախկին նախագահ, ԽՍՀՄ նախկին արտգործնախարար Էդուարդ Շևարդնաձեն։ Ինչպես տեղեկացնում է ИТАР-ТАСС գործակալությունը, այդ մասին հաղորդել է Շևարդնաձեի մամուլի ծառայությունը։


Էդուարդ Շևարդնաձեն ծնվել է 1928թ.-ին։ 1951թ.-ին ավարտել է Վրաստանի Կոմունիստական կուսակցության կուսակցական դպրոցը։ 1959թ.-ին ավարտել է Քութաիսիի մանկավարժական համալսարանը՝ ստանալով «պատմաբանի» որակավորում։
Կարիերա է արել կոմունիստական կուսակցության տարբեր օղակներում։

 

1995թ.-ի նոյեմբերի 5-ին Վրաստանի նախագահ է ընտրվել։ 2000թ.-ի ապրիլի 9-ին վերընտրվել է հերթական ընտրություններում՝ ստանալով քաղաքացիների 80%-ի ձայները։
 

Ավելի ուշ «վարդերի հեղափոխության» արդյունքում զրկվել է պաշտոնից։