Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել Տիմոշենկոյին ազատազրկման դատապարտած դատավորի նկատմամբ

12:17 • 07.07.14

Ուկրաինայի ներքին գործերի նախարարությունը հետախուզում է հայտարարել դատավոր Ռոդիոն Կիրեևի նկատմամբ, ով դատավճիռ էր կայացրել նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի «գազի գործի» վերաբերյալ, գրում է ria.ru-ն:


Ավելի վաղ՝ հունիսի վերջին, տեղական ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Ուկրաինայի գլխավոր դատախազությունը Կիրեևի նկատմամբ հետախուզում է սկսել: Վերահսկիչ մարմնի տվյալներով՝ դատավորը ապօրինի վճիռ է կայացրել մեղադրյալ Յուլիա Տիմոշենկոյի խափանման միջոցը երկրից դուրս չգալու մասին ստորագրությունից կալանքի փոխելու, դիտավորությամբ, պարբերաբար և կոպիտ խախտել է Ուկրաինայի գործող օրենսդրությամբ նախատեսված Տիմոշենկոյի պաշտպանության իրավունքը և Տիմոշենկոյի գործով անօրինական դատավճիռ է կայացրել:


2011 թվականին Տիմոշենկոյին դատապարտել են յոթ տարի ազատազրկման 2009 թվականին ՌԴ-ի հետ գազային պայմանագրեր ստորագրելիս լիազորությունները չարաշահելու համար:


Այժմ Ուկրաինայի ՆԳՆ-ն հայտնել է, որ Կիրեևի հետախուզումն անցկացվում է հուլիսի 2-ից այն պատճառով, որ նա թաքնվում է դատախազությունից: