ԱՄՆ մեկնողները նոր ստուգումների կենթարկվեն օդանավակայաններում

11:27 • 07.07.14

Արտասահմանյան որոշ օդանավակայաններից ԱՄՆ մեկնող ուղևորների թույլ չի տրվի անջատված էլեկտրոնային սարքեր օդանավ տանել, իսկ դրանց տերերին կստուգեն լրացուցիչ, այս մասին հայտնում է Golos-ameriki.ru կայքը:


Սա տեղի կունենա անվտանգության նոր միջոցառումների շրջանակում, հայտնում է աղբյուրը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի Փոխադրամիջոցների անվտանգության վարչության հայտարարությունը:


Չեն հստակեցվել օդանավակայանները, որոնցում կգործեն անվտանգության նոր միջոցառումները:


Ավելի վաղ ԱՄՆ-ն եվրոպական որոշ երկրների առաջարկել էր խստացնել անվտանգության միջոցառումները: Վերլուծաբանները սա բացատրում են այն տեղեկություններով, որոնց համաձայն՝ «Ալ Քաիդան» պայթուցիկների նոր տեսակներ է մշակում: