Կալիֆոռնիայի ափերի մոտ հսկայական կապույտ կետը շրջել է մարդատար նավակը (տեսանյութ)
ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի ափերի մոտ տեղի է ունեցել վտանգավոր միջադեպ, որը, բարեբախտաբար, չի ավարտվել ողբերգությամբ։ Ինչպես նշում է vesti.ru-ն, կապույտ կետը շրջել է ուղևորատար նավակը, որում գտնվել է 2 մարդ։
Աղբյուրը մանրամասնում է, որ լուսանկարիչ Դեյլ Ֆրինքը ևս մի հոգու հետ նավակով ծով է դուրս եկել, որպեսզի մի քիչ լուսանկարի կետերին։ Սակայն ամերիկացիները պատահաբար բախվել են կապույտ կետին, որի մարմնի երկարությունը գերազանցել է 24մ։
Ստորև ներկայացված տեսանյութում կարելի է տեսնել, ինչպես են տղամարդիկ տեսախցիկի ու մյուս սարքավորումներին հետ շրջվող նավից ընկնում ջուրը։ Տեղի ունեցած հետևանքով, նրանք լուրջ վնասվածքներ չեն ստացել՝ սահմանափակվելով միայն վախով։










