Անդրբալկանյան երկրամասում ամենագնաց է անհետացել՝ 27 ուղևորներով
Ռուսաստանի Անդրբայկանյան երկրամասում սկսվել են ամենագնացի որոնումները, որում 27 ուղևոր է եղել՝ այդ թվում 7 երեխա. տեղեկացնում է Интерфакс գործակալությունը։
Երեքշաբթի օրը ոստիկանությունը հաղորդագրություն էր ստացել այն մասին, որ շաբաթ երեկոյան Տունգոնոչեն բնակավայրից Ուստ-Կարենգա գյուղ է ուղևորվել ամենագնաց, և դեռևս տեղ չի հասել։
Անհետ կորածներին որոնելու աշխատանքներին մասնակցում է նաև ոստիկանական Մի-8 ուղղաթիռը։
Գործակալության տեղեկություններով՝ անհետացածը երթուղային ամենագնաց է, որն ուղևորներ էր տեղափոխում։
«Երկու բնակավայրերի միջև հեռավորությունը 200 կմ է։ Հենց մեքենան հայտնաբերվի, կկազմակերպվի ուղևորների տեղափոխումը Ուստ Կարենգա»,- ասել է գործակալության զրուցակիցը։










