Ուկրաինայի պետական ավիածառայությունը երկրի արևելքում փակել է օդային տարածքը
Ուկրաինայի պետական ավիածառայությունը երկրի արևելքում փակել է օդային տարածքը՝ Ուկրաինայի արևելքում իրականացվող ուժային գործողության պատճառով, գրում է ИТАР-ТАСС-ը՝ հղում անելով տեղական ԶԼՄ-ներին:
Պետական ավիացիոն ծառայությունում նշում են, որ ուժային գործողության անցկացման գոտում ավիափոխադրումների վերսկսումը կիրականացվի շրջանում իրավիճակի ամբողջական կայունացումից հետո:
«Օդային տարածքը փակ է քաղաքացիական ավիացիայի թռիչքների կատարման համար՝ թռիչքների անվտանգության համապատասխան մակարդակը ապահովելու նպատակով: Օդային տարածքով հնարավոր է միայն 260 էշելոնից (7900 մետր) վերև թռիչք կատարող օդանավերի տրանզիտը»,- ասված է հաղորդագրության մեջ:










