ՎԶՄԲ-ն Ուկրաինայի 800 մլն դոլար կհատկացնի ճանապարհների վերանորգման համար
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկը (ՎԶՄԲ) Ուկրաինային 800 մլն դոլար կհատկացնի՝ ավտոճանապարհների շինարարությանն ու վերակառուցմանն ուղղված երրորդ ենթակառուցվածքային ծրագրի իրականացման շրջանակներում: Այս մասին հայտնում է Корреспондент-ը՝ УНИАН-ին հղումով, որն էլ մեջբերում է Ուկրաինայի «Ուկրավտոդոր» ավտոճանապարհների հարցով պետական գործակալության մամլո ծառայության հաղորդագրությունը:
Ինչպես հաղորդվում է՝ այս մասին պայմանավորվածությունը ձեռք է բերվել Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի ծրագրային պորտֆելի հերթական վերանայման ընթացքում:
Նշվում է, որ ՎԶՄԲ-ը մտադիր է միջոցներ ուղղել Պոլտավա-Խարկով ավտոճանապարհի հարտվածի, Կիև-Խարկով-Դոլժանսկի ավտոճանապարհի և մի շարք այլ ճանապարհների վերանորոգմանը:










