Սև ծովում այս պահին ՆԱՏՕ-ի 9 նավ է լողում
Սև ծովում այժմ ՆԱՏՕ-ի 9 նավ է լողում, ինչը ռեկորդային ցուցանիշ է վերջին տասնամյակի համար. РИА Новости գործակալությանը հայտնել է դիվանագիտական մի աղբյուր։
Այս պահին Սևծովյան ավազանում գտնվում է ԱՄՆ ռազմածովային ուժերի՝ Vella Gulf, ֆրանսիական Surcouf հածանավը, երկու հետախուզական նավեր՝ Ֆրանսիայից և Իտալիայից։
Բացի այդ, բուլղարական ափերին այս պահին «Բրիզ-2014թ» զորավարժությունն է տեղի ունենում, որին մասնակցում են ՆԱՏՕ-ի այլ ռազմանավեր։










