ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 2000 զրահապատ հագուստ է տրամադրել
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտ 2 000 «Ինտերսեպտոր» զրահապատ հագուստ է տրամադրել՝ որպես Ուկրաինայի զինված ուժերին օգնություն: Այդ մասին հայտնել են Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատանը, գրում է УНИАН-ը:
«Մաքսազերծումից հետո զրահապատ հագուստը կփոխանցվի Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը վերջնակետ հասցնելու համար: «Ինտերսեպտոր» մոդելը այն մոդելն է, որ օգտագործել են ամերիկյան զորքերը Իրաքում և Աֆղանստանում. այն ստեղծվել է նախկին մոդելների համեմատությամբ պակաս քաշով լավագույն պաշտպանությունն ապահովելու համար, ինչը զրահապատ հագուստը դարձնում է ռազմական գործողությունների ժամանակ ավելի արդյունավետ»,- ասված է հաղորդագրության մեջ: Դեսպանատանը նաև տեղեկացրել են, որ ԱՄՆ-ից որպես օգնություն վերջերս տրամադրվել է նաև 1000 քնելու գորգ և 3600 կամուֆլյաժի բաճկոն։ Շուտով կուղարկվի մշուշաքող վիրակապի 400 տուփ և սաղավարտների համար 1000 պատյան:
«Այս առաքումը Ուկրաինային ավելի քան 23 միլիոն դոլարի ոչ մահացու միջոցներով ԱՄՆ-ի օգնության փաթեթի մասն է:










