Սևանա լճում հայտնաբերվել է 53-ամյա տղամարդու դի
12:58 • 08.07.14
Ջրափրկարարները Սևանա լճից այսօր դուրս են բերել 1961 թվականին ծնված Վ. Ն.-ի դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին, այս մասին հաղորդում է Արտակարգ իրավիճակների նախարարության կայքը:
Ժամը 11.28-ին ահազանգ է ստացվել, որ Սևանի լճի մոտակայքում գտնվող «Ալգա պլյուս» ռեստորանի մոտ՝ լճում, դի է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Placeholder










