Անօդաչու սարքերը քիչ էր մնում բախվեին ոստիկանական ուղղաթիռին՝ Նյու Յորքի երկնքում
Անօդաչու սարքերը քիչ էր մնում բախվեին Նյու Յորքի ոստիկանության դեպարտամենտի ուղղաթիռին Ջորջ Վաշինգթոնի կամրջի վերևում, գրում է The New York Post-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմնում ունեցած աղբյուրներին:
Եղած տեղեկության համաձայն՝ դեպքը տեղի է ունեցել երկուշաբթի օրը: Պնդվում է, որ ոստիկաններն արդեն ձերբակալել են անօդաչու թռչող սարքերի օպերատորներին: Աղբյուրների խոսքերով՝ ավիացիոն ստորաբաժանման ուղղաթիռը պարեկություն էր անում տարածքում: Ինչ-որ մի պահի նա ստիպված է եղել շեղվել կուրսից, որպեսզի խուսափի անօդաչու սարքերի հետ բախումից: Ինչպես նշել է աղբյուրներից մեկը, իրադարձությունները զարգացել են «շատ վտանգավոր» սցենարով:
Ուղղաթիռը հետապնդել է թռչող սարքերին մինչև դրանց վայրէջքի տեղ: Դրանից հետո օդաչուները կանչել են պարեկ սպաներին, որոնք ձերբակալել են կասկածյալներին: Ձերբակալվածները 23-ամյա Ռեմի Կաստրոն է եղել և 34-ամյա Ուիլկինս Մենդոզան:
Ձերբակալվածների փաստաբան Մայքլ Կուշները պնդում է, որ դեպքը չի եղել այնքան լուրջ, ինչպես դա նկարագրում են տեղական իշխանությունները:










