Երևանում 87-ամյա քաղաքացին ընկել է 4-րդ հարկից ու մահացել
08:33 • 08.07.14
Հուլիսի 8-ին՝ ժամը 04։00-ին, տեղեկություն է ստացվել, որ Երևանի Վ. Համբարձումյան փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկից քաղաքացի է ընկել ցած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացնում է ԱԻՆ-ը, դեպքի վայր է մեկնել ՃԿԿ օպերատիվ խումբը և մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները բակում հայտնաբերել են Ռ. Ն.-ի (ծնվ. 1927թ.) դին:
Placeholder










