Լա Մանշի թունելից մոտ 400 ուղևոր է տարհանվել՝ անսարք գնացքի պատճառով
Եվրոպական Լա Մանշ նեղուցի թունելից տարհանվել է մոտ 400-ից ավելի ուղևոր։ Արտակարգ տարհանումն իրականցվել է գնացքի անսարքության պատճառով։
Ինչպես նշում է Euromag-ը, գնացքավարը ստիպված է եղել կանգնեցնել Մեծ Բրիտանիայից դեպի Ֆրանսիա ուղևորվող փոխադրամիջոցի ընթացքը՝ էլեկտրամատակարարման հետ կապված խնդրի պատճառով։ Ըստ փրկարարների, Ֆրանսիայի տարածք է տարհանվել 382 ուղևոր։
Բրիտանական ԶԼՄ-ները նշում են, որ ուղևորները ստիպված են եղել 3 ժամ շարունակ սպասել փրկարարների գալուն։ Այդ ընթացքում նրանց մի մասը որոշել է զուր ժամանակ չվատնել ու էքստրեմալ պայմաններում խիստ նորաձև «սելֆիներ» անել։
Eurostar ընկերությունը չի բացառել, որ կարող է ուղևորներին վերադարձնել տոմսերի համար վճարած գումարը։












