Նյու Յորքի նահանգը օրինականացրել է մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով
Նյու Յորքը դարձել է ԱՄՆ 23-րդ նահանգը, որ օրինականացրեց մարիխուանայի օգտագործումը բժշկական նպատակներով: Համապատասխան օրինագիծը ստորագրել է նահանգապետ Էնդրյու Կուոմոն, գրում է Reuters-ը:
Նահանգում մարիխուանա կկարողանան ձեռք բերել դեղատոմսի միջոցով ծանր հիվանդները: Օրենքի համաձայն՝ հիվանդներին թույլ է տրվում ավելացնել մարիխուանան սննդի մեջ և օգտագործել գոլորշացման մեթոդի միջոցով: Մարիխուանա ծխելը և ինքնուրույն աճեցնելը մնում է արգելքի տակ: Բժշկական նպատակներով մարիխուանայի օգտագործման ծրագրի գործողությունը կարող է դադարեցվել ցանկացած պահի նահանգապետի հրահանգով: «Այս օրենքը կարող է թեթևացնել ծանր հիվանդ մարդկանց տանջանքները: Այն թույլ կտա առավելագույն օգուտ քաղել մարիխուանայից՝ դրա օգտագործումը դնելով խիստ հսկողության տակ»,- հայտարարել է Կուոմոն:










