Կալիֆոռնիայում չորս մարդ վնասվածք է ստացել կարուսելի վթարի պատճառով
Չորս մարդ վնասվածք է ստացել երկուշաբթի օրը Կալիֆոռնիա նահանգի Six Flags Magic Mountain թեմատիկ զբոսայգում «Նինձյա» ատրակցիոնի վրա տեղի ունեցած վթարի պատճառով, գրում է nbclosangeles.com-ը:
Դեպքը տեղի է ունեցել ռելսերի վրա ընկած ծառի ճյուղի պատճառով: 20-ից 30 մարդ մնացել է վեց մետր բարձրության վրա կախված մոտ երկու ժամ:
Դեպքի վայր են ժամանել հրշեջ ջոկատները: Ջոկատներն օգտագործել են ծանր տեխնիկա՝ ուղևորներին իջեցնելու համար, հայտնել են Լոս Անջելեսի հրշեջ ծառայության ներկայացուցիչները: Ուղևորներից երկուսը տեղափոխվել է հիվանդանոց ստուգման համար: Բժիշկները վիրավորների վիճակը գնահատում են բավարար:










