Եվրամիությունը սպառնացել է ընդլայնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների երկրորդ փուլը
ԵՄ անդամ-երկրների ներկայացուցիչների մշտական ներկայացուցիչները քննարկել են արևելյան Ուկրաինայում իրավիճակը և որոշել ընդլայնել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, գրում է Интерфакс-ը:
Ինչպես գործակալությանը հայտնել է եվրոպացի դիվանագետը, քննարկումը կայացել է երկուշաբթի օրը Բրյուսելում նիստի շրջանակներում:
Գործակալության զրուցակիցը նշել է, որ արդեն չորեքշաբթի օրը՝ հուլիսի 9-ին ներկայացուցիչները կքննարկեն անձանց կոնկրետ ցուցակը, ում կարող է արգելվել ԵՄ մուտքը և ում ակտիվները կսառեցվեն:
«Խոսքը միայն պատժամիջոցների երկրորդ փուլի ընդլայնման մասին է: Կարծում եմ՝ կլինեն հիմնականում ֆիզիկական անձինք, այլ ոչ ընկերություններ»,- ասել է դիվանագետը: Գործակալության զրուցակիցը նաև նշել է, որ վերջնական որոշումը կկայացնեն Եվրամիության նախարարները:
Ընդ որում Ռուսաստանի դեմ հավելյալ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին ավելի վաղ արդեն հայտարարել էին ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ներկայացուցիչները:










