Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում. Ջեյմս Ուորլիք
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը հանդիպելու է ԵԱՀԿ համանախագահներին՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը քննարկելու համար: Այդ մասին հայտարարել է Ջեյմս Ուորլիքը Twitter-ում՝ հավելելով, որ ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում:
«Այսօր մեկնում են Վաշինգթոնից՝ հանդիպելու ԵԱՀԿ-ի համանախագահներին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հաջորդ քայլերը: Ստատուս քվոն գնալով ավելի վտանգավոր է դառնում»,- գրել է ամերիկացի համանախագահը:










