ԱՄՆ-ում մարիխուանայի համալսարան է բացվում
ԱՄՆ Մասաչուսեթսի նահանգում «Կանաբիսի հյուսիս-արևելյան համալսարան» կրթական կենտրոնը այս տարվա աշնանը կսկսի ուսուցում իրականացնել, գրում է ria.ru-ն՝ հղում անելով CNN-ին:
Ծրագիրը բաղկացած է 12 կուրսից, որի ընթացքում ուսանողները կուսումնասիրեն բժշկական նպատակներով մարիխուանայի աճեցման և օգտագործման տեխնիկան, պատմությունը:
«Ուսուցումը կարժենա 1500 դոլար, իսկ ավարտելուց հետո ուսանողները կստանան վկայական»,- հայտնել է դպրոցի հիմնադիր Միքի Մարտինը:










