ԱՄՆ-ում Անկախության օրվա առթիվ «հայրենասիրության դասը» բանտում հանգեցրել է փախուստի

00:55 • 08.07.14

Ամերիկյան Միսուրի նահանգի իշխանություններն աշխատանքից հեռացրել են բանտի կարգուկանոնի բարձրաստիճան պահապանին, ով որոշել էր ԱՄՆ-ի Անկախության օրը «հայրենասիրության դաս» տալ բանտարկյալներին:


Ինչպես գրում է newsru.com-ը` բանտարկյալներին դուրս են հանել բանտի պատերից, որպեսզի վերջիններս կարողանան հետևել Անկախության օրվա առթիվ կազմակերպված հրավառությանը, սակայն տոնական աղմուկի մեջ նրանցից մեկին հաջողվել է աննկատ փախչել:


Բանտարկյալը, ում հաջողվել է խուսափել պահակների ուշադրությունից և փախուստի դիմել, 35-ամյա Ջեյսոն Մաքքլարգն է, ով արդեն գտնվել է: