Վերնիսաժի դեպքով 3-րդ անձն է կալանավորվել
Երևանի Վերնիսաժի հարևանությամբ 2014-ի մայիսի 17-ին հնչած կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել արդեն երրորդ անձին՝ Վալերի Հովհաննիսյանին, ով կալանավորված է։
Ինչպես Tert.am–ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության և լրատվության հետ կապերի վարչությունից, Վալերի Հովհաննիսյանին առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասով՝ (խուլիգանություն)։
Հիշեցնենք, որ այս գործով առաջին կալանավորվածը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարո Կարապետյանի փեսան՝ Գոռ Առաքելյանն է, իսկ երկրորդը՝ տուժած Նորայր Հարությունյանը։










